22/08/2024 14:30
Հանրային խորհրդի հին կազմը կցրվի. կառավարությունը որոշեց
Հայաստանում Հանրային խորհրդի հին կազմը կցրվի, իսկ նորն իր կազմում կստեղծի փաստահավաք հանձնաժողով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։
Նշվում է, որ նախագծի նպատակն է խորհրդի կազմում ձևավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում մարդու իրավունքների հիմնարար և պարբերաբար խախտումները և դրանց վերաբերյալ կկազմի փաստահավաք զեկույց։