23/08/2024 19:25
Ռոբերտ Քոչարյանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները քննարկել են Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցեր
ԱԺ «Հայաստան» խմբակցությունից տեղեկացնում են՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։
Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա։
Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանում խմբակցության անելիքները։