23/08/2024 11:04
Կանադայում ՀՀ դեսպանը քննարկել է «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագիրը
Օգոստոսի 20-ին, Կանադայում Ն.Գ. դեսպան Անահիտ Հարությունյանն ընդունեց Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության նորանշանակ նախագահ Ջեյմի Փիթֆիլդին։ Հանդիպմանը մասնակցեց նաև նույն կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը։
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության հարցեր։
Անդրադարձ կատարվեց կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագրին, որն ուղղված է ԱԺ կարողությունների զարգացմանը։