23/08/2024 20:05
ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությունը
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Երիտասարդական կենտրոնում, բացվեց Չինական անկյուն, որը հնարավորություն կտա երկու բարեկամ ժողովուրդների երիտասարդությանը ավելի մոտ լինել իրար, ծանոթանալ մեր երկրների մշակույթին և պատմությանը:
Չինական անկյան բացմանը ներկա էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությունը: Չինական անկյունը վկայում է Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների մասին:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՀՀԿ պատվիրակության վերջերս կատարած այցը Չինաստան: