23/08/2024 09:47
«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը հրաժեշտի արարողակարգի մեջ է. «Ֆլորենս» ռեստորանում մեծ միջոցառում է կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով օրեր անց մեկնելու է Մոսկվա՝ ստանձնելու Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, հրաժեշտի արարողակարգի մեջ է։ Նա այցելում, հանդիպում է տարբեր մարդկանց։ Մտադիր է նաև մեծ շուքով նշել իր՝ դեսպան նշանակվելու և Մոսկվա մեկնելու իրադարձությունը, հայավարի ասած՝ «մաղարիչ» անել ծանոթ-բարեկամներին։
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանում նա այսօր մեծ միջոցառում է կազմակերպել և մեծ թվով մարդկանց հրավիրել։ Մեզ ասացին, սակայն, որ ՔՊ-ից հաշված մարդկանց է հրավիրել այդ խնջույքին, ինչը թիմում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Եղել են մարդիկ, որ դժգոհել են, թե՝ «մեզնով դեսպան դարձավ, հիմա մեզ հաշվի չի առնում»»։