23/08/2024 18:16
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուղիղ համեմատական է տարել Ուկրաինայի իշխանությունների և «Իսլամական պետության» միջև
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի իշխանություններին համեմատել է «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ։
«Կիևի իշխանությունները դասական «Իսլամական պետությունն» են։ 2013-2014 թվականների երկրորդ Մայդանը իշխանության բերեց մարդկանց, ովքեր, ինչպես հիմա հասկանում ենք, պարզապես ավազակներ են։ Նրանք ի սկզբանե իշխանության են եկել ոչ օրինական հիմքով, իսկ հետո էլ մուտացիայի են ենթարկվել ու վերածվել ահաբեկիչների ու ծայրահեղականների, այդ թվում՝ արտաքին հովանավորության հետևանքով։
Նրանք իսկական ահաբեկիչներ են, որոնք անօդաչուներ են ուղարկում՝ հարվածելու քաղաքացիական օբյեկտներին, ամեն օր սպանում են երեխաների՝ խաղահրապարակներում, հիվանդանոցներում ու դպրոցներում, ամեն օր գրոհներ են ձեռնարկում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, որոնք հիմնականում կապված են վառելիքի, վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտային լոգիստիկայի հետ, նրանք ահաբեկում են մարդկանց, տարածում կեղծիքներ։ Դասական արգելված «Իսլամական պետություն՝ ԻԳԻԼ»,- ասել է Զախարովան՝ ելույթ ունենալով Համառուսաստանյան երիտասարդական կրթական ֆորումի հարթակում։