23/08/2024 19:45
ԱՄՆ ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել 400 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս, այդ թվում՝ Ասիայում, Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Ըստ պարզաբանման՝ պատժամիջոցները ֆիզիկական ու իրավաբանական անձանց վրա տարածվում են այնպիսի ապրանքների և ծառայությունների արտադրության համար, որոնք Ռուսաստանն օգտագործում է ռազմական գործողության ժամանակ։
Մասնավորապես, ըստ ԱՄն ֆիննախի, պատժամիջոցներն ուղղված են այն ընկերությունների դեմ, որոնք ներգրավված են Ռուսաստանի համար զենք և պաշտպանական արտադրանք գնելու գործընթացում, «ներգրավված են պատժամիջոցներից խուսափելու սխեմաներում»։