23/08/2024 11:18
Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. մասնակիցները հնդիկներ են
Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 01։00-ի սահմաններում Խաղաղ-Դոնի փողոցի 27/4 հասցեում գտնվող հոսթելում Հնդկաստանի քաղաքացիներ 29-ամյա Հարինդեր Սինգխը, 28-ամյա Գովինդ Կումարը և նրանց ընկերները վիճաբանել են 20-ամյա Աջայ Ռաջպուտինի, Բանջլթի Բլինհարջուտինի և 34-ամյա Սոնյա Ռաչպուրի հետ, որի ընթացքում Գովիդ Կումարը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Ա. Ռաջպուրին՝ պատճառելով քերծվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, իսկ Բանջլթի Բլինհարջուտին եկել է խոհանոց, փորձել է վերցնել դանակը Գ. Քումարի ձեռքից, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել ձեռքի հատվածում, իսկ վիճաբանության ժամանակ Հ. Սինգխը, Գ. Կումարը և նրանց ընկերները հարվածներ են հասցրել Ս. Ռաչպուրին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։