23/08/2024 12:33
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն, «Hyundai»-ն, «Kia»-ն ու «Chevrolet»-ը. կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են «Chevrolet», «Kia», «Hyundai», և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվե է «Երևան» բժշկագիտական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Chevrolet»-ի վարորդը, ով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և առաջացրել շղթայական վթար։ Նա բախվել է «Kia»-ին, որն էլ բախվել է «Hyundai»-ին, վերջինն էլ բախվել է «BMW»-ին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։