23/08/2024 17:24
Թույլ չենք տա Վրաստանն Ուկրաինայի վերածել․ Կալաձե
Վրաստանի քաղաքացիները չեն ցանկանում, որ իրենց երկրում տեղի ունենա այն, ինչ Ուկրաինայում է տեղի ունենում, լրագրողների հետ զրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Բոլորն էլ խաղաղություն են ցանկանում, ո՞վ է ուզում, որ ռումբեր ընկնեն ու տեղի ունենա այն, ինչ, օրինակ, Ուկրաինայում է տեղի ունենում։ Մենք չենք կարող մեզ այդպիսի «շռայլություն» թույլ տալ ու զգացմունքային պոռթկման, տաքգլուխության հետևանքով սխալներ անել։ Ապագա սերունդները մեզ չեն ների։ Այժմ էլ մարդիկ հասկանում են, որ վտանգավոր են պատժամիջոցներին (Ռուսաստանի դեմ-խմբ․) միանալու և երկրորդ ճակատ բացելու կոչերը, այդ պատճառով էլ աջակցում են մեր քաղաքական ուժին, որի նպատակն է պահպանել խաղաղությունը երկրում և ապահովել տնտեսական զարգացում»,- ասել է Վրաստանի քաղաքապետը։