24/08/2024 10:49
Նախատեսվում է բարելավել քաղաքում ճանապարհների որակը և ապահովել ավելի անվտանգ և հարմարավետ երթևեկություն բոլորի համար. Տիգրան Ավինյան (Տեսանյութ)
Երևանում 2024 թվականին, ընդհանուր առմամբ, միջին նորոգման ծրագրով բարեկարգվում է ավելի քան 50 կմ ճանապարհ, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նախատեսվում է բարելավել քաղաքում ճանապարհների որակը և ապահովել ավելի անվտանգ և հարմարավետ երթևեկություն բոլորի համար։
«Մենք էականորեն ավելացրել ենք աշխատանքների ծավալը և վերջնանպատակն է ընդհանուր բարձրացնել ենթակառուցվածքների մակարդակը»,- հավելել է Ավինյանը: