24/08/2024 15:55
Ադրբեջանը կշարունակի օգնել Ուկրաինային. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինայի Անկախության օրվա առիթով շնորհավորական նամակ է հղել նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
«Ադրբեջանը և Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։
Մենք մտադիր ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է նամակում: