24/08/2024 12:45
ԱՄՆ-ն ուրախ է աշխատել Հայաստանի հետ՝ խթանելու գենդերային հավասարությունն իրավապահ մարմիններում և հասարակության շրջանում. Դեսպանատուն
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ՝ վերահաստատելու կանանց մասնակցության և առաջնորդության կարևորությունը ոստիկանական աշխատանքում։
«Միացյալ Նահանգներն ուրախ է աշխատել Հայաստանի հետ՝ խթանելու գենդերային հավասարությունն իրավապահ մարմիններում և հասարակության շրջանում»,- ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում: