24/08/2024 20:47
«Շեյթաններ, անաստվածներ»․ Կադիրովը դատապարտել է Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու արգելքը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մարազմ է որակել Ուկրաինայում կանոնական ուղղափառ եկեղեցու արգելքը։
«Դա մարազմ է, շեյթանն անգամ չէր կարող նման բան անել, ուր մնաց՝ մարդը ․․․ Արևմուտքն իր շահերն ունի, իսկ ուկրաինական շեյթանները, որոնք սպասարկում են այդ շահերը, անաստվածներ են։ Նրանց հետ բանակցություն վարել, ինչ-որ բան քննարկել ․․․ մեզ պետք չեն թշնամի հարևաններ, այնպիսի հարևաններ, որոնք ամեն վայրկյան կարող են հարձակվել մեզ վրա՝ միավորելով ջանքերը Արևմուտքի հետ։
Այսքան զոհեր, այսքան վիրավորներ, այսքան կորուստներ․․․ Ես չեմ ուզում այս ամենն այսպես թողնել, ուզում եմ վերջ տալ այս ամենին՝ մեկընդմիշտ»,- ասել է Կադիրովը՝ «Россия» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ռադայի կողմից ընդունված օրենքը, որով հնարավորություն է ստեղծվում արգելել երկրում կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին։