Հայերն ու դավադրության տեսությունները. Միքայել Մինասյան («Հրապարակ»)

24/08/2024 11:27

Հայերն ու դավադրության տեսությունները. Միքայել Մինասյան («Հրապարակ»)


«Հրապարակ»-ը հրապարակել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև։

Համաշխարհային պատմության փորձը ցույց է տալիս, որ բոլոր ժողովուրդներին բնորոշ է Լեւ Գումիլյովի շրջանառության մեջ դրած կենսաշրջանների (էթնոսների ցիկլերի) տեսությունը, երբ ազգերը ձեւավորվում են, վերելք ապրում, կայունանում, հասնում զարգացվածության եւ հզորության գագաթնակետին, այնուհետեւ անկում ապրում (հաճախ՝ ողբերգական ընթացքով եւ հետեւանքներով)՝ ամբողջովին վերանալով կամ վերափոխվելով այլ ժողովրդի կամ էլ կրկին բռնելով վերելքի ճանապարհը: Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում այս փուլերով անցել է մի քանի անգամ՝ վերջին 150 տարվա ընթացքում՝ եւս մեկ շրջան արագացված ռեժիմով: 

Մարդկության պատմությանը չափազանց քիչ են հայտնի դեպքեր, որ ազգը կարողացել է պահել իրեն հասցված ամենածանր հարվածը՝ ցեղասպանությունը: 1915-ի Հայոց ցեղասպանության հարվածը հայերը պահեցին պատվով: Ցավի, կորստի ու տառապանքի պայմաններում պահպանելով խիստ ադեկվատ վարքագիծ եւ ռացիոնալ հավաքական գնահատական տալով իրավիճակին՝ սկսեցին արագորեն ինքնակազմակերպվել ու կազմակերպել ազգային կյանքը՝ սկսած Սփյուռքում հայապահպանության ինստիտուտներից, Հայաստանում որբանոցներից ու դպրոցներից, վերջացրած Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումով: Իր հերթին, Խորհրդային Հայաստանը դարձավ Առաջին Հանրապետության առաքելության տրամաբանական ու վարքաբանական շարունակությունը: Թեեւ հայ ժողովրդի 2 հատվածները՝ Սփյուռքը եւ ՀԽՍՀ-ն (Արեւելյան Հայաստանը) աշխարհակարգի իրողություններից դրդված ընթանում էին տարբեր ճանապարհներով, բայց դրանք հաճախ խաչվում էին, էլ չասած, որ նույնանման ազգային նպատակներ էին հետապնդում:

Հայության երկու հատվածներին գլխավորապես միավորում էր միանման վարքագիծ. ազգային առաջնորդները՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունից մինչեւ Բուրջ Համուդի եւ Կալիֆորնիայի ազգային հեղինակություններ ու կարծիք ստեղծողներ, հստակ գիտակցում էին ազգի շահը, գիտեին իրենց անելիքը, հնարավորությունների ամբողջ զինանոցով զբաղված էին խնդիրների լուծմամբ: Նրանց միավորում էր մեկ այլ ընդհանրություն. ակնհայտ փաստերն ու իրադարձությունները նրանք չէին փորձում բացատրել, առավել եւս՝ պայմանավորել դավադրությունների տեսություններով եւ կոնսպիրոլոգիայով:  
Ուշագրավ է, որ մինչեւ 20-րդ դարի վերջը եւ 21-րդ դարի սկիզբը Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը հայերի ժողովրդական խոսույթում տեղ չի զբաղեցրել դավադրությունների տեսության համատեքստում: Անգամ պատմագիտությունից հեռու եւ պատմությունը լավ չիմացող հայ մարդկանց շրջանում տիրապետող էր կարծիքը, որ թուրքերը կոտորել են հայերին` իրենց համար Հայրենիք ստեղծելու, Թուրքիան դարձնելու այնպիսին, ինչպիսին ուզում էին, իսկ Օսմանյան կայսրության, ապա Արեւելյան Հայաստանի տարածքում ցեղասպանական գործողությունների ընթացքում մեծապես փրկվել են այն հայերը, որոնք դիմադրել են, իսկ որոնք հավատացել են թուրքերի բարեգթության խոստումներին, սպանվել են կամ սովամահության դատապարտվել սիրիական անապատներում: Հենց այդ շրջանում էր, որ Հայոց ցեղասպանության հավաքական հիշողության առաջնագծում էին Վան քաղաքում, Վանի նահանգի այլ բնակավայրերում, Սուետիայում (Մուսա լեռ), Ուրֆայում, Շապին Գարահիսարում եւ այլուր հայերի հերոսական ինքնապաշտպանության ու փրկության մասին պատմությունները: Հիշում ու հերոսացնում էին նրանց, որոնք դիմադրել ու փրկվել էին, եւ նրանց, որոնք չէին հանձնվել, նահատակվել էին, բայց փրկել էին իրենց եւ իրենց ազգի պատիվը: Դա թույլ էր տալիս ապրելու եւ արարելու. Ցեղասպանությունը վերապրածներն ամոթի զգացումով չէին ապրում, իսկ նահատակվածների զոհողությունը հիշում եւ իմաստավորում էին:

Այս նարատիվը նոր շունչ ստացավ 1950-ականների կեսից, երբ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը կարողացավ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը պետական քաղաքականության վերածել նախ միութենական, ապա նաեւ միջազգային մակարդակում: Զարկ էր տրվել ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հիշատակի քաղաքական ու սոցիալ-մշակութային բաղադրիչներին, այլեւ գիտական գործունեությանը: Հայերը սկսեցին հպարտանալ ապրելու իրենց կամքով, վերապրել կարողանալու ուժով: Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրությանը եւ լուսաբանմանը նվիրված աշխատությունների (տարբեր լեզուներով) քանակն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով: Այդ առումով բավական է հիշատակել, որ Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գիտական մենագրությունը Խորհրդային Միությունն արժանացրեց պետական մրցանակի: Նույնն էր դրությունը նաեւ Սփյուռքի գաղթօջախներում. Վահագն Տատրյանի եւ մեծանուն այլ հայ գիտնականների ջանքերով տարեցտարի աշխարհում ավելանում էր Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրվողների եւ արդարություն պահանջողների քանակը: 

Այդ ամենը շարունակվեց մինչեւ 1980-ականների սկիզբը, երբ արտաքին ու ներքին անվտանգությունն ապահոված, սոցիալական խնդիրները լուծած Խորհրդային Հայաստանում առաջնային դիրքերում հայտնվեց կուշտ ապրողի հոգեբանությամբ աչքի ընկնող «անպատասխանատու հայրենասեր պոետների» սերունդը, որը (գուցե՝ միամտորեն, գուցե՝ ազնիվ մղումներով) ժողովրդական ընկալումների դաշտում ցանեց այն սերմերը, որոնք հետագայում ծաղկելու էին որպես դավադրության տեսություններ: Անշուշտ, նրանք միակ «մեղավորը» չէին կամ պատճառը, սակայն հենց նրանց ջանքերով 1980-ականների կեսից հայ ժողովրդի շրջանում սկսեց զարգանալ «ընտրյալ ազգի» գաղափարը: Եվ եթե այդ ժամանակ Սփյուռքում դեռ շարունակվում էր ներկայի եւ անցյալի փաստերի ավելի ադեկվատ եւ ազնիվ ընկալումը, ապա երկրորդ եւ հատկապես երրորդ սերնդի խորհրդահայերի մոտ սկսեցին տարածվել մտայնությունները, թե «Ցեղասպանության հետեւանքով է վերացել Հայաստանը», «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Ռուսաստանի, մի քիչ էլ հայկական լեռները բարձրանալու ոչ ունակ նավերի տերերի՝ Անգլիայի պատճառով», «Ամերիկան ցանկանում էր ծովից ծով Հայաստան ստեղծել, բայց ռուսներն ու թուրքերը թույլ չտվեցին», «Ցեղասպանությունը կազմակերպել են հրեաները, որ տիրանան օսմանյան հայերի կապիտալին»: 

Աստիճանաբար այդ ամենը սկսեց շաղախվել 1980-ականների ԽՍՀՄ-ի օրգանական այնպիսի հիվանդության հետ, ինչպիսին էր «ռաբիզը»՝ որպես պրոլետարիատի սոցիոմշակույթ՝ խրախուսված «դուք եք տերը այս երկրի» այդրոպեական կարգախոսով, ինչին արագորեն միացավ նաեւ «ջերմուկն ու ծիրանը կվաճառենք ու դրանով կապրենք» էժանագին խաբկանքը: Դա էր պատճառը, որ 1988-ի զարթոնքը մտավորականությունն այլ կերպ էր ընկալում, իսկ ժողովուրդը՝ այլ: Նույն այդ մտավորականության «գնացքն արդեն գնացել էր», քանզի սկսել էին արմատներ տալ դավադրությունների տեսությունների այն սերմերը, որոնք ցանել էր այդ նույն մտավորականության մեծամասնությունը: Դրա առաջին ազդանշանը եղավ 1988-ի Սպիտակի երկրաշարժը, երբ «խորքային ժողովուրդը» սկսեց հավատալ հիվանդ գլուխներում ծնված երկու զառանցանքի. «Երկրաշարժը հատուկ զենքով կազմակերպել է Մոսկվան, որ հայերին հետ պահի Արցախը պահանջելուց», «Երկրաշարժը հատուկ զենքով կազմակերպել է ԱՄՆ-ն, որ քայքայի Խորհրդային Միությունը»: 

Մի կարեւոր հանգամանք եւս. անկախությունից հետո մեր պետական կյանքի կազմակերպիչը` «էլիտան», նպատակ է ունեցել բավարարել հանրային լայն տրամադրությունները՝ վստահություն եւ քվե ստանալու համար, իսկ խորհրդային շրջանի գործիչները հանրային լայն շրջանակների ցանկություններին ընդառաջ գնալու, էմոցիաներին տեղի տալու խնդիր չեն ունեցել։ 

ԽՍՀՄ փլուզման պայմաններում ժողովրդական բանահյուսության եւ դավադրությունների տեսությունների հետ կապված վիճակն ավելի բարդացավ: Եվ դա բացատրելի է: Ըստ կոնսպիրոլոգիայի եւ դավադրությունների տեսությունների հայտնի ուսումնասիրող Ռոբ Բրազերթոնի՝ սոցիալական հզոր ցնցումները եւ գլոբալ աղետները կտրուկ փոխում են մարդկանց աշխարհայացքը, արժեհամակարգը եւ վարքագիծը՝ կանգնեցնելով նրանց շփոթության անդունդի առջեւ եւ ստիպելով վերաիմաստավորել փոփոխվող իրականությունը: Դա հանգեցնում է տարբեր ձեւերի եւ բովանդակության հոգեբանական երեւույթների ի հայտ գալուն, որոնք երբեմն ավելի խոր ազդեցություն են ունենում կյանքի որակի վրա, քան աղետների նյութական եւ սոցիալական հետեւանքները: 

Դրանով էր պայմանավորված, որ «խորքային ժողովուրդն» արագորեն ընդունեց «Միխայիլ Գորբաչովը փլուզեց ԽՍՀՄ-ը, որովհետեւ արտասահմանյան լրտես էր» մտայնությունը (անկախ տարբեր շերտերի` ԽՍՀՄ նկատմամբ ունեցած վերաբերմունքից եւ Երեւանում տեղի ունեցած հակախորհրդային միլիոնանոց ցույցերի փաստից): 

Այնուհետեւ իր իսկ ուսերի վրա Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձրած ժողովուրդն առաջին իսկ ցուրտ ու մութ տարին անցնելուց հետո առաջին նախագահին «կարգեց» մասոն, տիկնոջը` հրեա, հավատալով դավադրության տեսությանը, թե «Տեր-Պետրոսյանը մասոնահրեական ծրագրի շրջանակում կործանում է Հայաստանը, եւ այդ ծրագիրը հրեաները սկսել են դեռ Ցեղասպանության ժամանակ»: 
1990-ականների սկզբին եւ կեսին անխափան աշխատում էին բոլոր այն տեսությունները, համաձայն որոնց՝ հայերն ընտրյալ ազգ են կամ զոհ: Այդ դավադրությունների տեսությունների փաստարկման համակարգը (պսեւդոհամակարգը) այնքան դետալային էր, կենդանի եւ ավյունով լեցուն, որ նույնիսկ ամենահեռու գյուղի բնակչին կարող էր թվալ համոզիչ: 

1990-ականների վերջից Հայաստանում քաղաքականությունը հայտնվեց ժողովրդական բանահյուսության եւ դավադրությունների տեսությունների թակարդում: Սկզբում 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն արագորեն վերածվեց «Մեղրին տալ-չտալու» տեսության, ապա տասնամյակներ շարունակ դարձավ քաղաքական շահարկման առարկա, որին առանձնակի ջանասիրությամբ մասնակցում էր նաեւ «խորքային ժողովուրդը»: Նույնիսկ այսօրվա իշխանության, որը տարիներ շարունակ եղել է հոկտեմբերի 27-ի շահարկման գլխավոր շահառուն, եւ Վազգեն Սարգսյանի եղբոր, որն այսօրվա իշխանության հետ ունի սերտ ու ջերմ հարաբերություններ, իրենց իսկ լեզվով ասած` «դուխները չի հերիքում», որ ժողովրդին ուղիղ ասեն՝ այդ քրեական գործում դավադրություն չկա: Կամ էլ վերաբացեն գործն ու քննեն. չէ՞ որ, բացի ահաբեկչության զոհերից, ամեն ինչ տեղում է՝ օրենքը, քննիչները, դատարանները, ի վերջո՝ ահաբեկիչները: 

Եվ, ահա, այդ ամենի կուլմինացիան 2018-ի համաժողովրդական հեղափոխությունն էր: Վաղուց սպասված հեղափոխությունն իրականում բոլորի համար այնպիսի անակնկալ էր ու շոկ, որ հայաստանցիներն ամենասկզբից սկսեցին հերքել ակնհայտ փաստերը: Դավադրությունների տեսությունների դասական կանոնների համաձայն՝ նրանք, ովքեր ամենաակտիվն են փողոցային շարժումներին մասնակցել, սկսեցին Նիկոլին «բերելու» համար մեղադրել նրանց, ում իրենք իսկ «մերժում» էին։ Այս խայտառակ խելահեղությունն այսօր պատել է գրեթե բոլոր կողմերին. որքան Նիկոլը դառնում է հակաժողովրդական, այնքան ժողովուրդը «Էս հարիֆն ի՞նչ անի, իրենից ոչ մի բան կախված չի» բովանդակությամբ դավադրության տեսություններ է հորինում եւ դրանց մեջ հանգիստ ապրում: 
Բոլոր հավաքականությունները, այդ թվում՝ ժողովուրդը, իռացիոնալ են, ուղղակի յուրաքանչյուր ժողովրդի իռացիոնալիզմը վերջնահաշվարկում ցավ է պատճառում հենց իրեն։ Այլ կերպ ասած` նորմալ է, որ խնդիրների մեջ թաղված գյուղացին իր խնդիրները բացատրելու համար փնտրում է պարզ պատճառներ, որտեղ նա մեղավոր չէ։ Աղետալին այն է, որ դրանով զբաղված են նրանք, որոնք կոչված են առաջնորդել ժողովրդին։ Երկրի վիճակը ներքին ու արտաքին (սկսած կոնկրետ պետությունից, վերջացրած աշխարհաքաղաքական կոնյունկտուրայով) գործոններով լեցուն դավադրության տեսություններով են բացատրում նաեւ ակտիվ քաղաքական բեւեռները: Բոլո՛րը: 

Այսօր այս իրավիճակը շատ ավելի հրեշավոր են դարձրել սոցիալական ցանցերը, որոնք, մասնագետների պնդմամբ, հիվանդ երեւակայությամբ մարդկանց թույլ են տալիս, առանց աշխարհագրական խոչընդոտի, արագորեն գտնել միմյանց, քանակ կազմել ու դրանով ավելի խորն ու համապարփակ համոզվել իրենց դավադրապաշտության մեջ, այնուհետեւ դառնալ ինտերնետային ոհմակ ու վերբալ բռնության ճանապարհով հոշոտել ոչ միայն բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իրենց հետ, այլեւ ցանկացած բանական, տրամաբանական եւ առողջ միտք ու գաղափար: 

Ի՞նչ են տալիս դավադրության տեսությունները, ինչո՞ւ են բոլորը վանում իրականությունն ու փորձում ապրել իրենց նախընտրած կոնսպիրոլոգիական տեսությունների մեջ: Այս երեւույթը, կարծես, բացատրելի է. ստեղծված խելագարության մթնոլորտի բոլոր շահառուներին՝ ժողովրդին, Նիկոլին, ընդդիմությանը, քաղաքացիական ակտիվ խմբերին միավորում է մեկ ընդհանուր հատկանիշ՝ սեփական պատասխանատվությունն ու սեփական անկարողությունը արդարացնել դավադրությունների տեսություններով (ամեն մեկը՝ ըստ իր շահի, ճաշակի ու գիտելիքի): Այլ բացատրություն չկա եւ չի էլ կարող լինել: Սա 21-րդ դարի հայկական ազգային հիվանդությունն է: 

Ամեն սխալ կարելի է շտկել, կորցրած նյութական ամեն ինչը կարելի է հետ բերել՝ Արցախից մինչեւ Վան, բայց չի կարելի դա անել՝ ապրելով դավադրությունների մտացածին աշխարհում, մերժելով իրականությունը եւ ադեկվատ գնահատական չտալով փաստերին ու իրավիճակներին: 
Կգա՞ այդ համազգային գիտակցումը (ինչպես ցեղասպանությունից հետո եկավ), կցանկանա՞ ազգն առողջանալ, ուրեմն կգան հաղթանակները, հաջողությունները, ի վերջո՝ պատիվն ու առաքինությունը:

Միքայել Մինասյան


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Այսօր, 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը Այսօր, 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ Այսօր, 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել Այսօր, 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) Այսօր, 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ 23/11/2024 17:00 Զելենսկուն ձեռնտու է պատերազմը․ Ֆիցո 23/11/2024 16:41 Հռոմի պապի դիրքորոշումը Ռուսաստանում հավասարակշռված են համարում 23/11/2024 16:19 Օկուպացված Արցախում թշնամին մշակութային գենոցիդ է իրականացնում 23/11/2024 15:52 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 23/11/2024 15:48 Ուկրաինայի հարցով պետք է կայացվի կոլեկտիվ որոշում. Մերկել 23/11/2024 15:43 «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավորներ կան 23/11/2024 15:27 Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին. Դանիելյան 23/11/2024 15:21 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան 23/11/2024 15:06 «Iveco» բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է գետում. վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները 23/11/2024 14:40 Վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը. նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա. Անդրեասյան 23/11/2024 14:33 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետ ներկայացած քաղաքացու մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 23/11/2024 14:20 Մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը, որոնք կարող են վճռորոշ լինել․ Ղազանչյանը՝ Ավստրիայի հետ հանդիպման մասին 23/11/2024 13:53 Փաշինյանը, «Արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ, կրկնեց Ադրբեջանի հայտնի քաղաքական գործչի խոսքը. Հայկ Մամիջանյան 23/11/2024 13:50 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 23/11/2024 13:41 Փաշինյանը Սահմանադրության 6 հոդված խախտեց. բավարար հիմք է քրեական հետապնդման, իմպիչմենթի համար. Սուրեն Սուրենյանց 23/11/2024 13:16 Փաշինյանն ամեն ինչից հրաժարվել է․ Ի՞նչ ստացանք, որ հիմա էլ հայցերից է ուզում հրաժարվել. Ժաննա Ալեքսանյան 23/11/2024 13:13 Բախվել են «Range Rover»-ն և «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվելով բախվել է էլեկտրասյանը. վիրավոր կա 23/11/2024 13:04 Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով 23/11/2024 12:52 Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում 23/11/2024 12:46 Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը (Լուսանկարներ, Տեսանյութ) 23/11/2024 12:35 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 23/11/2024 12:21 Չի բացառվում, որ այս հարցազրույցով Փաշինյանը թիմին ակնարկում էր՝ ինքն ստացել է անվտանգության երաշխիք. Հակոբ Բադալյան 23/11/2024 12:07 Սթրեսի և կոնֆլիկտների կառավարում․ մեկնարկել է դատախազների համար նախատեսված դասընթացի 2-րդ փուլը 23/11/2024 11:47 Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ 23/11/2024 11:30 Ս․ Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրն է 23/11/2024 11:20 «Գոյի» փակման փորձը սպառնում է ազգային մշակութային կենտրոնների գոյությանը․ դատական նիստին ընդառաջ 23/11/2024 11:00 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 23/11/2024 10:55 Հայաստանը շարունակում է ամուր կանգնել ֆաշիզմի ժամանակակից դրսևորումների դեմ պայքարում․ Դերզյան 23/11/2024 10:41 Ես իմ որոշումը կհրապարակեմ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին. Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքի մասին 23/11/2024 10:38 Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի խնդրահարույց հայտարարության մասին 23/11/2024 10:24 Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 23/11/2024 10:18 Նոր հայեցակարգով պարտադիր ժամկետային ծառայության ժամկետ պետք է կրճատվի․ Աբրահամյանի վարկածով՝ դա պայմանավորված է Ադրբեջանի՝ ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջով 23/11/2024 09:56 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 23/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 23/11/2024 09:24 «Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին» 23/11/2024 09:22 «Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին 23/11/2024 09:21 «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էգար Ղազարյանը 23/11/2024 09:19 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում 23/11/2024 09:18 «Փաստ». Նպատակը՝ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի ՔՊ-ական թիմ 23/11/2024 09:15 «Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից 23/11/2024 09:12 «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան 23/11/2024 09:07 «Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության 23/11/2024 09:04 «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նոր պաշտոնների նշանակի 23/11/2024 09:00 «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը 23/11/2024 08:57 «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակների միջոցառումները 23/11/2024 00:00 Փաշինյանը հավասարության նշան դրեց մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի և Բաքվի քարոզչական փուչիկի՝ «Արևմտյան Ադրբեջանի» միջև (Տեսանյութ) 22/11/2024 23:40 «Կարող ենք գնալ նման գործարքի»․ Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» 22/11/2024 23:19 Փաշինյանն առաջարկում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել արագաչափերի հարցով 22/11/2024 23:05 Փաշինյանը որոշել է՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն 22/11/2024 22:50 «Այո, կիրակի օրը»․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով, լուրը պաշտոնյաներին գրավոր է հայտնել՝ ելնելով իր փորձից 22/11/2024 22:33 Փաշինյանն ասաց՝ շատ է գնահատում իր կողմից պաշտոնանկ արված պաշտոնյաներին 22/11/2024 22:11 «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում 22/11/2024 21:51 «ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը». ՊՆ 22/11/2024 21:34 Երևանում ընթացող «Սառը միաձուլման 50-ամյակը» գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և այլ երկրների գիտնականներ 22/11/2024 21:14 Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում 22/11/2024 20:57 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 22/11/2024 20:42 Դատապարտյալի համար նախատեսված աղցանում հայտնաբերվել է 31 գրամ թմրանյութ 22/11/2024 20:29 Ըմպանի բորբոքումն աշնանը. Կոկորդի կրկնվող ցավեր 22/11/2024 20:11 Արևմուտքի անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա․ Պեսկով 22/11/2024 19:53 «Թշնամին անպատիժ չմնաց»․ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ 10 տարի առաջ այս օրը Պաշտպանության բանակը հատուկ օպերացիա իրականացրեց 22/11/2024 19:36 Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում․ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը զգուշացնում էր 22/11/2024 19:20 Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան․ Բորել 22/11/2024 19:10 Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News 22/11/2024 18:55 Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան 22/11/2024 18:43 Սարգիս Գալստյանին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման 22/11/2024 18:31 Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի ինքնաթիռներին կարող են հարկադիր վայրէջք պարտադրել. Սերգեյ Մելքոնյան 22/11/2024 18:21 Զելենսկին պատրիարք Կիրիլին, Վալենտինա Մատվիենկոյին, Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին զրկել է Ուկրաինայի պետական պարգևներից 22/11/2024 18:07 Արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդն օգնել է գտնել գողին․ ծխել էր կողոպտվող բնակարանում 22/11/2024 17:53 1935 թվականից հետո հոկտեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են 12 մմ-ով 22/11/2024 17:39 Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, 18-ամյա ուղևորները հոսպիտալացվել են 22/11/2024 17:23 Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մկրտիչ Ղազարյանը 22/11/2024 17:08 Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով 22/11/2024 16:58 Իրանական բեռնատարն ընկել է Որոտան գետը, վարորդը մահացել է 22/11/2024 16:42 Հովիկ Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, բայց չի էլ բացառում, որ անձեռնմխելիությունից զրկեն 22/11/2024 16:25 «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ 22/11/2024 16:09 Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի 22/11/2024 16:06 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 22/11/2024 15:52 Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Վրաստանի հավաքականի հետ 22/11/2024 15:41 Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ «Հետք»