25/08/2024 12:00
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. իրավապահները հայտնաբերել են փախուստի դիմած 20-ամյա վարորդին
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Մանանդյան փողոցում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնել անօգնական, հեռացել վրաերթի վայրից։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները Նիզամի փողոցում հայտնաբերել են «Chevrolet» մակնիշի ատոմեքենա, որի առջևի հատվածն ու դիմապակին ամբողջությամբ վնասված էին։
Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Արաքսյա Մ․-ն է, իսկ վրաերթ կատարած վարորդը նույնպես Երևանի բնակիչ 20-ամյա Ասատուր Ա․-ն։