25/08/2024 11:49
Կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ. շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան, լուսավոր, տաղանդավոր մեր ընկեր. Ալեն Սիմոնյան
Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչ, երգահան Հայկոյի ծննդյան օրն է. նա կդառնար 51 տարեկան:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսք է հղել իր ընկերոջ ծննդյան օրվա առիթով:
«Ցավալի է, բայց բոլորս էլ հաճախ կորցնում ենք մեր հարազատներին, ընկերներին, դա է կյանք կոչվող խաղի կանոնները: Բայց լինում են դեպքեր, որ դա լինում է անարդար, ու մերվել դրա հետ չի լինում: Հայկոյի հեռանալը այս աշխարհից ինձ համար այդ օրինակներից էր:
Անարդար, վաղաժամ և շատերիցս ավելին խլող, քան կարելի էր պատկերացնել, կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ, ոչ էլ մերվել դրա հետ:
Շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան, լուսավոր, տաղանդավոր մեր ընկեր»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ԱԺ նախագահը: