26/08/2024 14:48
Մեր էներգետիկ ոլորտը ոչնչացնելու ցանկությունը թանկ կարժենա ռուսների և նրանց ենթակառուցվածքների վրա. Զելենսկու գրասենյակ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը սպառնացել է պատասխանել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հարձակումներին։
«Մեր էներգետիկ ոլորտը ոչնչացնելու ցանկությունը թանկ կարժենա ռուսների և նրանց ենթակառուցվածքների վրա»,- ասել է Երմակը։ Նա կոչ է արել արևմտյան երկրներին թույլ տալ, որպեսզի Ուկրաինա տեղափոխված զենքերը կրակեն ռուսական տարածքի խորքում։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ ԶՈւ-ի հարձակման ժամանակ վնաս է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին:
«Այսօր՝ ՌԴ ԶՈւ հարձակման ժամանակ արձակվել են տարբեր տեսակի 100-ից ավելի հրթիռներ և շուրջ 100 «շահեդ» ԱԹՍ-ներ:
Վնաս է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին, տարվում են վերականգնման աշխատանքներ»,-ասել է Զելենսկին։