26/08/2024 16:34
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ չեն եղել. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կուրսկի շրջանի վրա հարձակումից առաջ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ չեն եղել։
Ավելի վաղ ֆրանսիական Le Monde պարբերականը գրել էր, թե Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել էին Էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ չհասցնելու վերաբերյալ Քաթարի միջնորդությամբ բանակցություններ վարել։ Սակայն Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումից հետո պայմանավորվածությունը չեղարկվել է: