26/08/2024 21:25
Լեհաստանի բանակի հրամանատարությունը հայտարարություն է տարածել Ուկրաինային Ռուսաստանի կողմից այսօր հասցված հարվածների կապակցությամբ
Օգոստոսի 26-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված զանգվածային հարվածներն ամենաինտենսիվներից էին, հայտարարել է Լեհաստանի զինված ուժերի հրամանատարությունը, հայտարարությունը զետեղվել է X-ում (նախկինում՝ Twitter)։
«Այսօր առավոտյան ռուսական օդուժի կողմից Ուկրաինայի տարածքում իրականացված գրոհը ամենաինտենսիվներից էր»,- նշված է հայտարարությունում:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին հավածներ հասցնելու մասին՝ նշելով, որ բոլոր թիրախները խոցված են։ Հարվածներ են հասցվել նաև էներգետիկ ենթակառուցվածքներին։