26/08/2024 12:41
Ստամբուլի հայկական եկեղեցուց խաչ գողացած տղամարդը կալանավորվել է
Օգոստոսի 24-ին գողոցացել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը, գրում է Ermenihaber.am:
Նշվում է, որ ավելի ուշ 37 տարեկան անձը գողոնի հետ հայտնաբերվել և ձերբակալվել է:
Այժմ նա գտնվում է կալանքի տակ: Նրան «տաճարից գողություն» անելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
Նա խոստովանական ցուցմունքի ժամանակ նշել է, որ գողացած խաչը տալու էր իր սիրելիին։