26/08/2024 20:51
Հունիսի 12-ը չի կարող մոռացվել, և եթե այսօր չլինի պատշաճ քննություն ու մեղավորները չենթարկվեն օրենքով սահմանված պատժի, շատ ավելի ծանր է լինելու պատիժը ապագայում․ Բագրատ Սրբազան
Հունիսի 12-ը չի կարող մոռացվել, Սուրբ Աննա եկեղեցու բակում պայքարին միացած քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծեց՝ սեփական քաղաքացիների նկատմամբ բռնություն, անհամաչափ ուժի կիրառում, շարունակական բռնաճնշումներ ու հետապնդումներ իրականացվեցին, որից հետո, իշխանությունների քաղաքական հովանավորության հետևանքով, այդպես էլ որևէ քայլ չձեռնարկվեց իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
«Հունիսի 12-ը չի կարող մոռացվել, և այդ ուղղությամբ մենք արդեն որոշակի գործողություններ ենք սկսել իրավական դաշտում։ «Աչքալուսանք»՝ հատկապես ոստիկաններին ու գլխավոր ոստիկանին, մեծ-մեծ ուսադիրներին չարժեցած մարդուն, այդ ուսադիրների տակ ուղղակիորեն տեղադրված զանգածներին։ Ձեզ «աչքալուսանք» տամ․ ծանր փորձություններ են սպասվում։
Հունիսի 12-ը չի կարող մոռացվել, և եթե այսօր չլինի պատշաճ քննություն, եթե մեղավորները չենթարկվեն օրենքով սահմանված պատժի, շատ ավելի ծանր է լինելու պատիժը ապագայում։ Ի դեպ, ծանր է լինելու պատիժը նաև այսօր հանցավոր անգործություն ցուցաբերած պաշտոնյաների համար»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։