26/08/2024 21:38
Միրզոյանը Մոլդովայի արտգործնախարարի հետ երկկողմ հարաբերություններն է քննարկել
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ այդ հարցում ընդգծելով նաև երկու գերատեսչությունների միջև վերջերս կայացած քաղաքական խորհրդակցությունները և դրանց շարունակականության կարևորությունը։
Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները ընդգծել են տարբեր հարթակներում համագործակցության օրակարգի ընդլայնման, այդ նպատակով փոխայցելությունների և ոլորտային ուղղություններով փորձի փոխանակման իրականացման հարցում փոխադարձ պատրաստակամությունը»։