26/08/2024 17:02
Եվրոպայի պատանիների առաջնությունում մեր շախմատիստներն առաջատար են
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Տիգրան Համբարձումյանը հաղթել է բոլոր խաղերում և ունի 4 միավոր մինչև 12 տարեկան պատանիների խմբում:
4 մասնակիցներ ունեն 3.5 միավոր և նույնպես առաջատարների շարքում են իրենց տարիքային խմբերում:
Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 3.5 միավոր մինչև 18 տարեկան պատանիների խմբում:
Անահիտ Մուրադյանը ունի 3.5 միավոր մինչև 18 տարեկան աղջիկների խմբում:
Բենիկ Ագասարովը ունի 3.5 միավոր մինչև 16 տարեկան պատանիների խմբում:
Վոլոդյա Թորոսյանը ունի 3.5 միավոր մինչև 14 տարեկան պատանիների խմբում: