26/08/2024 10:12
Սևանում հարձակման է ենթարկվել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարը. նա տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզում ծեծի է ենթարկել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս գտնվելիս է եղել արձակուրդում և Սևանի լողափերից մեկում ընտանիքի հետ հանգստանալիս է եղել, երբ նկատել է, որ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում, և Ա. Սահակյանը հորդորել է նրանց դադարեցնել նման անհարգալից պահվածքը, ինչը դուր չի եկել նրանց, հարձակվել ու ծեծի են ենթարկել։
Սահակյանը նաև կոտրվածք է ստացել ու տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։