26/08/2024 12:21
Միասնական տոմսային համակարգի ներդրման «հանձնման-ընդունման» փուլում ենք. Փոխքաղաքապետ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով միասնական տոմսային համակարգի ներդրմանը՝ ասաց, որ հանձնման-ընդունման փուլում են։
«Կարծում եմ՝ մինչև սեպտեմբերի 15-ը կավարտենք այդ աշխատանքները։ Մինչև սեպտեմբերի 15-ը կունենանք նաև տեղադրված նոր կանգառասրահի նմուշային օրինակը»,- ասաց Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ նախորդն իրենց կողմից չընդունվեց։
Անդրադառնալով շարժակազմերին՝ նշեց, որ 171 նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսներն արդեն մատակարարման փուլում են. «Նախատեսում ենք, որ մինչև հոկտեմբերի վերջ կմատակարարվեն»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ մի քանի հարցեր են մնացել քննարկման, որոնցից մեկը վերաբերում է ավտոբուսներում տեղադրվելիք վալիդատորների թվին: