27/08/2024 10:21
Մեզ վերաբերող հարցերը քննարկվում են առանց ՀՀ-ի. Աբրահամյան
Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր մեկնում է Անկարա` հանդիպելու իր թուրք գործընկերոջը: Ըստ այդ հանդիպման պաշտոնական հաղորդագրության, քննարկվելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող թեմաներ: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Օրեր առաջ էլ հայ-ադրբեջանական թեման երկկողմ քննարկման առարկա էր դարձել Բաքվում` ՌԴ նախագահի այցի շրջանակներում:
Ի՞նչ է ստացվում՝ Հայաստանին վերաբերող հիմնական արտաքին քաղաքական հարցերը ոչ միայն քննարկվում են Հայաստանից դուրս, այլ նաև ՀՀ-ի բացակայության պայմաններում:
Արտաքին դերակատարները, մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները սահմանում են օրակարգեր, առաջնահերթություններ, իսկ հայաստանյան իշխանությունները միակ բանը, որ ստեղծված իրավիճակում անում են` հասարակությանը արհեստական լայվերով, տիկտոկյան նյութերով շրջափակելն է ու առանցքային խնդիրներից մեկուսացնելն է»: