27/08/2024 17:44
«Մարզերից ներգրավված ոստիկանները հունիսի 12-ին գտնվել են ոստիկանական շղթայի առաջին շարքերում՝ ցուցարարներին դեմ դիմաց»․ Հայաստանի հելսինկյան կոմիտեի զեկույցը՝ խաղաղ հավաքներում տեղի ունեցածի մասին
Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Խաղաղ հավաքների մշտադիտարկում (հունվար - հունիս, 2024 թ․)» զեկույցը։
Զեկույցում ներկայացված են ընթացիկ մշտադիտարկման արդյունքները, դիտարկված հավաքների նկարագրությունը, խաղաղ հավաքների ազատության նկատմամբ միջամտությունները, ներառյալ՝ բռնությունները, հատուկ միջոցների կիրառումը, քրեական հետապնդումները, իրավական դաշտի և այլ խնդիրները, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ։