27/08/2024 10:29
Լոռիում 20-ամյա տղան 10-ամյա երեխային մերկացրել է, սպառնացել և նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 14-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Մ․ Փ․-ն փայտյա երկար ձողը ձեռքին գնացել է գյուղերից մեկի 10-ամյա բնակչի մոտ, սեռական հարաբերություններ ունենալու առաջարկություն արել վերջինիս։ Սակայն մերժում ստանալուց հետո, բռնել է նրա ձեռքից, հարվածներ հասցնելով և քարշ տալով տարել մոտակա ծառի մոտ, տարբեր սպառնալիքներ հնչեցնելով՝ մերկացրել է նրան, ինքը՝ նույնպես մերկացել, ապա կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:
Այդ ամենին ականատես է եղել Լոռու մարզի բնակիչ 74-ամյա մի բնակիչ, ով մի քանի անգամ ձեռքով հարվածել Մ․ Փ․-ին, իսկ երեխային տարել և հանձնել է մորը՝ վերջինիս տեղեկացնելով կատարվածի մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։