27/08/2024 18:20
Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքը շարունակվում է, այս իշխանություններից արդարադատություն ակնկալել պետք չէ․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է․
«Քաղբանտարկյալ Աշոտյանի գործով վերջին իրադարձություններով պայմանավորված՝ հարկ ենք համարում մի քանի շեշտադրումներ անել` խուսափելու անհիմն շահարկումներից:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքը շարունակվում է: Այդ քաղաքական հետապնդումը որևէ ավելորդ լավատեսություն չի ներշնչում: Այդ լավատեսությունը ոչ տեղին ու ոչ էլ փաստարկված է: Ընդհակառակը` անհրաժեշտ է զուսպ լինել:
Արմեն Աշոտյանի ազատությանը սպասող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին չափազանցված հույսերով կերակրել պետք չէ: Այն բթացնում է զգոնությունը և ընկճում պայքարը: Ընդ որում, այդ լուրերը կարդում են նաև պարոն Աշոտյանի հարազատներն ու մտերիմները:
Այս իշխանություններից արդարադատություն ակնկալել պետք չէ, առավել ևս` զբաղվել գուշակություններով:
Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է և անհապաղ պետք է ազատ արձակվի»: