27/08/2024 20:05
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը Չինաստանում բանակցություններ է վարել
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այցելել է ՉԺՀ, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հանդիպել է Սալիվանի հետ։ Ըստ հաղորդագրության, սա Ջեյք Սալիվանի առաջին այցն է Չինաստան՝ ութ տարվա ընդմիջումից հետո։ Բացի այդ, Սալիվանը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնում առաջին անգամ է այցելում Չինաստան, ինչը, ըստ չինական կողմի, «2023 թվականի նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում երկու երկրների ղեկավարների հանդիպմանը ձեռք բերված կոնսենսուսը կյանքի կոչելու կարևոր միջոց է»։