27/08/2024 16:31
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են նվագարկիչում թաքցված բջջային հեռախոս և 10 բաժանորդային քարտ
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն օգոստոսի 26-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացուհի Վ․Խ․-ի կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը։
Արդյունքում՝ հանձնուքում առկա նվագարկիչի միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս և բջջային հեռախոսի դետալներ, իսկ Վ․Խ․-ի անձնական զննությամբ վերջինիս բերանում թաքցրած 10 բաժանորդային քարտ են հայտնաբերել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։