27/08/2024 18:57
ԵՏՀ կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը՝ Փաշինյանի գլխավոր խորհրդական
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտակ Քամալյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արտակ Քամալյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։
Նշենք, որ Քամալյանը մինչ այս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) էր։