27/08/2024 15:48
Օգոստոսի 28-ին «Մոլորակների մեծ շքերթ» է սպասվում
«Մոլորակների մեծ շքերթ» է սպասվում oգոստոսի 28-ին։ Սա գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ Այս մասին հայտնում են Բյուրականի ասստղադիտարանից։
2024 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի վեց մոլորակների՝ Մերկուրիի, Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի և Սատուրնի «շքերթը»։
Նշվում է, որ Մարսը, Յուպիտերը և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն Մերկուրին շատ մոտ կլինի հորիզոնին մոտ և դժվար կլինի այն նկատել: Նեպտունն ու Ուրանը տեսնելու համար կպահանջվեն դիտողական սարքեր։
«Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։
Վեց մոլորակների հավասարեցումը, ըստ աստղագետների շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի են ունենում 20 տարին մեկ անգամ։
Նշենք նաև, որ «մոլորակների շքերթ»-ը առավոտյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2024 թվականի օգոստոսի 28-ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում: «Շքերթը» տեսնելի կլինի օգոստոսի 28-ի նախորոդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։