Ինչպե՞ս ուտելը դարձնել հաճելի իրադարձություն  երեխայի համար. զրույց էրգոթերապիստի հետ

28/08/2024 21:55

Ինչպե՞ս ուտելը դարձնել հաճելի իրադարձություն երեխայի համար. զրույց էրգոթերապիստի հետ


Երեխայի բնականոն զարգացման փուլերում շատ կարևոր է վերահսկել սննդային վարքը, հետևել, որ վերջինս ընդունի աճին նպաստող, առողջարար և բնական սնունդ։ Սակայն, հաճախ, շատ երեխաներ հրաժարվում են ուտելուց՝ դժվարին դրության մեջ դնելով ծնողներին և մյուս խնամակալներին։

Ինչու՞ է երեխան հրաժարվում սննդից, ինչպե՞ս բալանսավորել նրա սննդային ցանկությունները պահանջվող ռացիոնի հետ, Aysor.am-ի հետ զրույցում կօգնի հասկանալ «ՀԱՍԿ» սոցիալ-կրթական աջակցման կենտրոնի հիմնադիր, էրգոթերապիստ, էրգոթերապիայի ծրագրերի համակարգող Մերի Ավետիսյանը։

- Ի՞նչ վարք է դրսևորում երեխաներբ խուսափում է սննդից։

- Երեխան հիմնականում ցուցադրում է զայրույթի, մերժման, հաճախ նաև փսխման շարունակական փորձեր և սա պարզապես այն պատճառով, որ նա տեսնում է սնունդ, որը չի ուզում ուտել կամ հոտ քաշել՝ կախված սննդի տեսքից:

Ընտրովի սննդային խանգարման առավել ռիսկի խմբերը մեկից տասը տարեկան աուտիզմ ունեցող երեխաներն են: 

- Իսկ ինչպե՞ս է դրսևորվում սննդի ընտրողականության խանգարումը։

- Հիմնականում սննդի ընտրողականության խանգարումը դրսևորվում է համի և հոտի թերզգայունությամբ կամ գերզգայունությամբ(երբեմն լինում են նաև զուգակցված դեպքեր)։ 

- Ինչպե՞ս տարբերակել սննդի ընտրողականության՝ համի խանգարման թերզգայունության և գերզգայունության դրսևորումները։

Համի գերզգայունության դրսևորումները հետևյալն են, երբ երեխան՝

ընտրողաբար է վերաբերվում սննդին, հաճախ ուտում է կոնկրետ մի քանի կերակուր՝ սահմանափակ թվով, հրաժարվում է փորձել նոր համեր,

երբեմն ուղղակի դժվարանում է փորձել նոր ուտելիքներ, փորձարկել նոր համեր,

որոշակի համեր՝ դառը, կծու, քաղցր, թթու, կարող են անտանելի լինել նրա համար,

կարող  է ուտել միայն փափուկ կամ խյուս վիճակում,

կարող են լինել դժվարություններ՝ ծամելու և կուլ տալու հետ կապված, խեղդվել կամ վախենալ խեղդվելուց։

Ամեն ինչ չուտող երեխաները շրջապատում ընդհանուր տերմինով կոչվում են very picky eaters։


Համի թերզգայունության դրսևորումներն են՝

երեխան կարող է համտեսել տարբեր առարկաներ և նյութեր (ալկոգել,օճառ և այլն), 

նախընտրում է ինտենսիվ համով և հոտով կերակուրը՝ շատ համեմ, քաղցր, աղի,

չի արձագանքում սննդի տարբեր հյուսվածքներին և համերին,

մեծ քանակությամբ համեմունքներ է ավելացնում սննդին,

ուտեստները չափից շատ աղի է նախընտրում,

հաճախ ծամում է մազերը, վերնաշապիկը, մատները,

սիրում է ատամի խոզանակը պտտել բերանում և այլն։ 

Թերզգայունության դեպքում անձը չի վայելում ամբողջ համային զգացողությունը:

Ի՞նչպես կարելի է հաղթահարել այս խնդիրները։

- Այս խնդիրների հաղթահարման համար սննդային նորամուծությունների սկզբնական փուլն սկսվում է կոնկրետ սննդամթերքի ներմուծման փորձով, որն ընթանում է տևական ժամանակ։ Չուտող երեխայի համար սննդակարգում փոփոխությունը նախընտրելի է սկսել մրգերից կամ բանջարեղենից։

- Ինչպե՞ս օգնել ծնողներին խուճապի չմատնվել սննդի ընտրողականության խնդիրներից և վերահսկել դրանք։

- Բնական է, որ ծնողները հոգ են տանում իրենց երեխաների սննդի ընդունման մասին և փորձում են ապահովել, որ այս գործընթացը տեղի ունենա նրանց աճի և զարգացման համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերը, վիտամինները  ստանալուն զուգընթաց։

Փորձը ցույց է տալիս, որ շատ ծնողներ անհանգստանում են, երբ իրենց երեխան զերծ է մնում որոշակի տեսակի սնունդ համտեսելուց կամ ուտելուց (օրինակ ՝ չի ուտում բանջարեղեն, միրգ, ապուրներ կամ միս)։

- Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին սննդի ընտրողականությունը հաղթահարելու համար։

Մի՛ համեմեք երեխայի սնունդը ձեր զգացմունքներով: Ես գտնում եմ, որ սա կարևոր կետ է բոլոր ծնողների համար: Ձեզ համար կարևոր է հետևել ձեր սեփական էմոցիաներին, երբ ձեր երեխան ուտում է: Ես հասկանում եմ, որ երեխայի «վատ» սնունդը մեծ անհանգստություն է պատճառում: Փորձեք գիտակցաբար նվազեցնել ձեր անհանգստությունը և այլ բացասական հույզերը: Կարևոր է, որ սնունդը ասոցացվի դրական մթնոլորտի հետ։ Հավատացեք, որ ձեր երեխան կարող է նոր կերակուրներ ուտել և նշեք յուրաքանչյուր հաջողություն, անկախ նրանից, թե որքան փոքր բաժնով է կերել ձեր կողմից առաջարկված սնունդը: 

Յուրաքանչյուր իր նախընտրելի (այն ամենը՝ ինչ ուտում է տվյալ պահին, դրանք հիմնականում լինում են չիփս, կարտոֆիլ, քաղցրավենիք և այլն)  սննդի հետ առաջարկեք միրգ կամ բանջարեղեն մեկ հատ։ Կարող է թվալ, որ դա դժվար գործընթաց է, բայց երբ երեխան սննդային խնդիրներ ունի, մեզ համար կարևոր է հնարավորինս հաճախ նրան սննդի նոր տարբերակներ առաջարկել:

Առաջարկեք նրա սիրելի ուտեստները՝ սովորականից փոքր չափաբաժնով, բայց միաժամանակ առաջարկեք այլ միրգ կամ բանջարեղեն, որը դուք ցանկանում եք, որ նա սկսի համտեսել: Իսկ իրեն  ծանոթ կամ սիրելի ուտեստը փոքր չափաբաժնով ազդանշան է հանդիսանում, որ ժամանակն է սկսել ուտել: Եվ դա նաև կդրդի նրան, որ ճաշի ժամանակ ձեզ հետ սեղան նստի: 

Դարձրեք սնունդը զվարճալի: Փորձեք սննդին նայել ձեր երեխայի տեսանկյունից, եթե սնունդը դարձել է ձեր հետ տարաձայնությունների աղբյուր և նրա համար տհաճ փորձ։ Փորձեք հասկանալ, թե ինչպես կարելի է ուտելը դարձնել ուրախ և հաճելի իրադարձություն և՛ ձեր, և՛ երեխայի համար։

Խրախուսեք նրան խաղալ ձեր կողմից առաջարկվող սննդի հետ: Եթե ​​նա չի ցանկանում մատներով դիպչել սննդին, առաջարկեք նրան գդալով կամ դանակով՝ ձեր օգնությամբ, սնունդը ձևավորել, կամ դրանով ֆիգուրներ, այլ կառուցվածքներ պատրաստել: Հնարավորության դեպքում ներգրավեք երեխային խոհարարության մեջ այնքան, որքան հնարավոր է: Միևնույն ժամանակ այդ ընթացքում նա ընտելանում է սննդին՝ տեսողության և հոտի զգայարանների միջոցով։  

Հիմնական գաղափարն այստեղ այն է, որ նա սկսում է ընկալել  առաջարկվող տարբեր ճաշատեսակները կամ միրգը, բանջարեղենը՝ որպես դրական երևույթ: Իսկ ի՞նչը կարող է ավելի դրական լինել, քան խաղը…  

Մի սպասեքմինչև սոված լինի: Աուտիզմ ունեցող երեխաների շատ ծնողներ ինձ հաճախ ասում են, որ իրենց երեխաները սովը չեն ընկալում այնպես, ինչպես մյուս երեխաները: Կարծում եմ, որ այս դիտարկումներն արժանի են առանձին ուսումնասիրությունների։ Միևնույն ժամանակ, ես խորհուրդ եմ տալիս չսպասել մինչև շատ քաղցած լինի երեխան, և պետք չէ ձեր երեխային հարցնել թե արդյո՞ք նա ուզում է ուտել, վստահ եմ նա ձեզ կասի՝ ո՛չ: Պարզապես առաջարկեք նրան ուտելիք՝ ըստ օրվա ժամանակացույցի: Յուրաքանչյուր 2,5 ժամը մեկ նոր (ձեր կողմից ընտրված) սնունդ առաջարկեք: 

Առաջարկեք ձեր երեխային սնունդ, որը կուտեն ընտանիքի մյուս անդամները, նույնիսկ եթե կարծում եք, որ նա կհրաժարվի: Թող նա պարզապես նստի սեղանի շուրջ, մինչ շրջապատի մարդիկ ուտում են:

Ինչպես նշեցի, տեսողությունը, հոտերը, սննդին մոտ լինելը կարող են օգնել նրան ապագայում նոր համեր փորձել:

Փոփոխությունները կարող են լինել միայն աստիճանաբար, և փոքր քայլերով առաջ կգնաք, սակայն չհուսահատվեք և հետ նայելով թվացող փոքր քայլերին հիշե՛ք, որ դուք կարող եք հաղթահարել սննդի ընտրողականության խնդիրները խորհրդակցելով էրգոթերապիստի հետ:

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) 28/11/2024 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները 28/11/2024 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե 28/11/2024 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին 28/11/2024 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել 28/11/2024 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 28/11/2024 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ 28/11/2024 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո 28/11/2024 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 28/11/2024 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 28/11/2024 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները 28/11/2024 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու 28/11/2024 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին 28/11/2024 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց 28/11/2024 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում 28/11/2024 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն 28/11/2024 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին 28/11/2024 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ 28/11/2024 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) 28/11/2024 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 28/11/2024 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) 28/11/2024 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) 28/11/2024 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) 28/11/2024 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ 28/11/2024 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ 28/11/2024 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) 28/11/2024 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել 28/11/2024 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա 28/11/2024 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք 28/11/2024 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է 28/11/2024 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի 28/11/2024 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին 28/11/2024 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին 28/11/2024 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին 28/11/2024 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել 28/11/2024 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ 28/11/2024 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է 28/11/2024 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի 28/11/2024 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները 28/11/2024 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) 28/11/2024 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ 28/11/2024 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ 28/11/2024 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է 28/11/2024 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի 28/11/2024 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան 28/11/2024 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 28/11/2024 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում 28/11/2024 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են 28/11/2024 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի 28/11/2024 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու 28/11/2024 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը 28/11/2024 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում 28/11/2024 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո 28/11/2024 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը 28/11/2024 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին 28/11/2024 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում 28/11/2024 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը 28/11/2024 08:42 «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին 27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի