28/08/2024 15:42
ՍԱՏՄ-ն ՀՀ-ից ՌԴ արտահանված ելակի խմբաքանակում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման մասին պաշտոնական ծանուցում չի ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանից ՌԴ արտահանված ելակի մեջ արգելված վտանգավոր թունաքիմիկատներ հայտնաբերելու մասին որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
«Կլինի պաշտոնական ծանուցում, մենք էլ պատշաճ կերպով կարձագանքենք»,-ասաց նա։
Հիշեցնենք` Mash-ը գրել էր, որ Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։ Նշվում է, որ թունաքիմիկատները հայտնաբերվել են ելակի չորս տոննա խմբաքանակում, որը մասնագետները ստուգման են ուղարկել օգոստոսի 21-ին։