28/08/2024 12:28
Վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից հրավեր չի ստացել
Վարչապետի աշխատակազմը Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել. այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենան Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։