28/08/2024 12:04
Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է․ կարևոր է, որ իմանաք՝ ինչ ենք անում. Փաշինյան
Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է: Այս մասին գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:
Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն:
Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:
Մեզ համար կարեւոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք՝ ինչ ենք անում, ինչու եւ ինչպես:
Շնորհակալություն աջակցության համար»: