28/08/2024 11:37
Ուզբեկստանն օկուպացված Ստեփանակերտում կկառուցի տեքստիլ գործարան
Ադրբեջանը և Ուզբեկստանը շարունակում են խորացնել դաշնակցային հարաբերությունները։ Այդ մասին գրում է Ermenihaber.am-ը:
Երկկողմ հարաբերությունների դաշնակցային մակարդակի բարձրացման պատճառը այն է, որ Ուզբեկստանն արցախյան հարցում Ադրբեջանին բացահայտ աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերում։
Ուզբեկստանն Արցախում հադես է գալիս ներդրումային ծրագրերով՝ 2021-ին Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) Միրզե Ուլուղբեյի անունով դպրոց է կառուցել՝ 960 աշակերտի համար։
Ինչպես նաև հայտարարվել է, որ Ստեփանակերտում կկառուցվի տեքստիլ գործարան և աշխատանքով կապահովվի 1000 մարդու։ Այդ գործարանը կլինի օկուպացված Ստեփանակերտում առաջին օտարերկրյա ներդումը։