28/08/2024 12:56
Նախնական տվյալներով՝ հանկարծամահություն. Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածի մահվան դեպքով նախաձեռնվել է քրվարույթ
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Նրա խոսքով, դատապարտյալի մահվան վերաբերյալ ստացվել է հաղորդում, նախնական տվյալներով՝ որպես հանկարծամահություն, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Աբրահամյանի խոսքով՝ դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Վարույթի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք։ Թե որն է եղել Կնյազյանի մահվան պատճառը, դեռ պարզ չէ, հայտնի կլինի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:
Հիշեցնենք՝ ցմահ դատպարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է օգոստոսի 26-ին: