28/08/2024 10:59
Բայրամովը և Ֆիդանը խոսել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի «հիմնական սպառնալիքի» մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են իբր «Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության նկատմամբ Հայաստանի պահանջները, ՀՀ ռազմականացված քաղաքականությունը», որն, ըստ նախարարների, իբր թե հանդիսանում է խաղաղության գործընթացի հիմնական սպառնալիքը, ինչպես նաև կրկին անդրադարձել են ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցին։
Հանդիպման ընթացքում հատուկ նշվել է 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցության հետ մեկտեղ նրա ակտիվ մասնակցությունն օկուպացված Արցախում ընթացող վերականգնողական աշխատանքներին։