28/08/2024 18:06
«Դա վնաս կհասցնի առաջին հերթին Եվրոպային»․ Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դադարեցնելու մասին Զելենսկու որոշմանը
Ուկրաինական կողմի որոշումը՝ հրաժարվել ռուսական գազի տարանցման պայմանագրի երկարաձգումից, լուրջ վնաս կհասցնի եվրոպացիներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Անկասկած, ուկրաինական կողմի այդ որոշումը լուրջ վնաս կհասցնի եվրոպացի սպառողների շահերին, այդ որոշման պատճառով Եվրոպան ստիպված կլինի գազի դիմաց զգալիորեն ավելի շատ վճարել, ինչի հետևանքով եվրոպական մայրցամաքի արդյունաբերությունը կկորցնի մրցունակությունը»,- ասել է Պեսկովը։
«Գազպրոմի» հետ գազի տարանցման մասին պայմանագիրը չերկարաձգելու իր որոշման մասին մեկ օր առաջ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի վերջին։