28/08/2024 14:19
Արմավիրի մարզպետն արձակուրդ է մեկնում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը երկու օրով արձակուրդ է մեկնել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-10-ը ներառյալ:
Դավիթ Խուդաթյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը»,-ասված է որոշման մեջ: