28/08/2024 13:45
Պուտինն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը․ հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, սահմանի դելիմիտացիան, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
ՌԴ նախագահը հաստատել է ՌԴ պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Բաքվին և Երևանին՝ կարգավորման համար լուծումներ մշակել։