29/08/2024 20:52
Հնարավո՞ր է արդյոք ընդմիշտ ազատվել սպիերից
Սպիերը շարակցական հյուսվածքի գոյացումներ են, որոնք առաջանում են վերքերի ապաքինումից, այրվածքներից և վիրահատություններից հետո: Սպի հյուսվածքը կազմված է կոլագենից և շատ զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, դրանցում մազի ֆոլիկուլն ու քրտինքի խցուկները չեն վերականգնվում։ Առանձնանում են սպի հյուսվածքի մի քանի տեսակներ.
Ատրոֆիկ սպիեր. Այս տեսակի սպիերն ամենից հաճախ առաջանում են բշտիկներից, ջրծաղիկից հետո։ Մաշկի վրա ձևավորվում է թեթև ցան։
Նորմոտրոֆիկ սպիեր. Ունեն գունատ վարդագույն երանգավորում, անհարթ մակերեսը կարող է ձգված տեսք ընդունել: Գտնվում են շրջակա առողջ մաշկի մակարդակում։
Հիպերտրոֆիկ սպիեր. Հաճախ ձևավորվում են մաշկի լայնածավալ և խորը վնասվածքների հետևանքով:
Կելոիդ սպիեր. Հիպերտրոֆիկ սպիերի տեսակ են։ Դրանք բնութագրվում են խորդուբորդ, խիտ, վարդագույն կամ կապտավուն գույնի մակերեսով:
Հիպերտրոֆիկ կամ կելոիդ սպիերի առաջացման հիմնական պատճառներն են՝
սպի կրկնակի վնասվածքի ժամանակ, վերքի ոչ պատշաճ բուժում,
վերքի տեղայնացումը մաշկի նուրբ հատվածներում,
մետաբոլիկ հիվանդություն,
ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցություն:
Մինչ օրս սպիերի լազերային հեռացումը համարվում է դրանցից ազատվելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։ Սպիի լազերային հեռացման սկզբունքը հետևյալն է. պրոցեդուրաների ընթացքում լազերային ճառագայթումը ձևավորում է թերապևտիկ միկրոգոտիներ, որոնք նման են խիստ սահմանված խորության խորշերին: Պրոցեդուրայի ընթացքում սպիի մակերեսին մինչև հազար նման խորշեր են ստեղծվում։
Սակայն դրանց տրամագիծն այնքան փոքր է, որ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դրանք լցվում են առողջ ու երիտասարդ հյուսվածքով։ Անհրաժեշտ պրոցեդուրաների քանակը որոշվում է սպիի բնույթով և չափերով, որքան հաստ և կոպիտ լինի սպին, այնքան ավելի շատ պրոցեդուրաներ կպահանջվեն։ Պրոցեդուրայի ժամանակը կախված է աշխատանքի ծավալից։ Լազերային հեռացումը սովորաբար անցավ է, սակայն հիվանդի ցանկությամբ կարող է կիրառվել տեղային անզգայացում:
Սպիի լազերային հեռացումը լրացուցիչ պրոցեդուրա է պլաստիկ վիրահատություններից, լիպոսակցիայից և որովայնի պլաստիկայից հետո։
Պրոցեդուրան ունի հակացուցումներ՝ հղիություն, բորբոքային պրոցեսների առկայություն, փսորիազ, արևայրուք ընդունած մաշկ։
Վիրաբուժական մեթոդ. Սա այն մեթոդն է, երբ սպին ենթարկվում է վիրաբուժական հեռացման կամ լազերային վերամշակման: Վիրահատական հեռացումը բավականին ցավոտ է և չի տարածվում բոլոր տեսակի սպիերի վրա, ուստի այն հազվադեպ է օգտագործվում:
Կոսմետոլոգիական և բժշկական մեթոդները ներառում են սպիի մեջ հատուկ պատրաստուկների ներարկում, սպիի բուժում տարբեր քսուքներով, կոլագենի ռեզորբցմամբ և օզոնային թերապիայով։ Այս մեթոդները արդյունավետ են միայն փոքր սպիերի դեպքում։ Բուժումը երկար է, իսկ հաջողությունը երաշխավորված չէ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն