29/08/2024 17:34
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել երկու բնակավայրերի նկատմամբ՝ Լուգանսկում ու Դոնեցկում
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստելմախովկա և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նիկոլաևկա բնակավայրերի նկատմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստելմախովկա և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նիկոլաևկա բնակավայրերը, ՌԴ ԶՈՒ շարունակում է առաջխաղացումը հակառակորդի պաշտպանության խորքերում»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։