29/08/2024 18:30
Թաիլանդը վավերացրել է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Թաիլանդի խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, հայտարարել է Թաիլանդի թագավորության ԱԳՆ-ն։
«Համաձայնագիրն ուղղված է ռազմավարական գործընկերության զարգացմանը, երկխոսության ամրապնդմանը և տարբեր՝ քաղաքական, տնտեսական ու այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Հիմնական առավելությունը Թաիլանդի և ԵՄ-ի միջև առևտրի և ներդրումային հնարավորությունների ընդլայնումն է, մասնավորապես, ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն արագացնելը, լավագույն փորձի չափանիշներին հասանելիության ապահովումը և մրցունակության բարձրացումը։ Համաձայնագիրը հեշտացնում է նաև գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտներում ֆինանսավորման հասանելիությունը, ինչն անհրաժեշտ է երկրի տնտեսական վերականգնման և զարգացման համար»,- նշված է Թաիլանդի ԱԳն հաղորդագրությունում:
Թաիլանդը հայտարարել է, որ համաձայնագիրը նաև ամրապնդում է երկրի դիրքերը միջազգային ասպարեզում։