29/08/2024 18:11
«Դա համընկավ Իսրայելում, Պաղեստինում լարվածության խորացման հետ»․ Հովիկ Աղազարյանը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքի աշխարհաքաղաքական շերտերը
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը բացատրել է, թե ինչու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարվել հեծանվավազքով։
«Եթե դուք նկատել եք, հեծանվավազքի այդ նախաձեռնությունը մոտավորապես համընկավ մեր հարևան երկրներում՝ Իսրայելում, Պաղեստինում լարվածության խորացման հետ։ Եվ շատ հնարավոր է, որ այդ քայլը մտածվել է, որպեսզի աշխատանքից ազատ ժամանակամիջոցում զբաղվի ակտիվ սպորտով․ սպորտի ձև է չէ՞ հեծանվավազքը, որը կօգնի էներգիայի վերարտադրմանը, որը կօգնի օրգանիզմի հանգստացմանը և այդ ձևով, ասենք, վարչապետը աշխատանքի ժամերին ավելի լավ կլծվի էն մարտահրավերների կառավարմանը, որոնք ծագած են Հայաստանի առաջ և որոնք կարող են ծագել»,- News.am-ին տված հարցազրույցում ասել է Հովիկ Աղազարյանը։
ՔՊ-ական պատգամավորը սպորտային իր նախասիրություններից էլ է խոսել․նշել է որ նախընտրում է ոչ թե հեծանվավազքով, այլ լողով զբաղվել, լողի է գնալու, այդպես է լիցքաթափվելու։