29/08/2024 11:38
Այս տարի նոր դասագրքերի խնդիր չի լինի, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է. Նախարար
Այս տարի բարդ է լինելու․ նոր չափորոշիչների ներդրման գործընթացում ենք, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դպրոցական տարվա սկզբին։
Նախարարը նշեց, որ նախորդ տարվա փորձը կա և հուսով են, որ դպրոցներին ավելի հեշտ կլինի իրականացնել։
Ինչ վերաբերում է նոր դասագրքերին՝ Ադրեասյանի խոսքով, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է, և այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, ժամանակի ձգձգում չի լինի։ Երեխաները կկարողանան ամբողջական փաթեթով դասապրոցեսն իրականացնել։
«Ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խաչընդոտ չունենք»,-ասաց Անդրեասյանը։