29/08/2024 20:37
Սնուփ Դոգի անվան Ակադեմիական քաղաքի բլեֆային նախագծի մեկնարկային փուլում ակնհայտ սուտ տեղեկություն կա, թոզփչոցիի նման 4 լուսանկարներն էլ նույնիսկ դպրոցականը կարող է կես ժամում պատրաստել․ Դեմոյան
Պատմաբան, հրապարակախոս Հայկ Դեմոյանը գրել է․
«Ովքեր լավ տեղյակ չեն նախագծային-դիզայներական աշխատանքներում ներգրավված արևմտյան ընկերությունների հնարքներին, ապա ասեմ, որ գործից անտեղյակ հաճախորդներին առաջին փուլում շատ ընդունելի է նախորդ իրենց չիրագործված կամ կիսատ իրագործված նախագծերից մի քանի սիրուն նկար որպես նախագիծ-տարբերակ առաջարկելն ու դրա դիմաց կլորիկ գումար աշխատելը:
Սնուփ Դոգի անվան ակադեմիական քաղաքի հետ կապված առայժմ հրապարակված է տեսողական խաբկանք կամ պարզ ասած` թոզփչոցիի նման ընդամենը չորս լուսանկար: Գործից հասկացողները գիտեն, որ այդպիսի նկարներ նույնիսկ դպրոցականը կարող է կես ժամում պատրաստել ու հրամցնել, էլ չասեմ արհեստական բանականության մասին:
Ռելիեֆային անհամապատասխանությունից զատ, ակնհայտ սուտ տեղեկություն կա այս բլեֆային նախագծի մեկնարկային փուլում. Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ իր գրառման մեջ նշում է 16 համալսարաններ տեղափոխելու մասին, իսկ GMP ընկերության կայքէջում հիշատակվում է 26 համալսարան: Տարբերությունը տասը համալսարան է: Քիչ չէ:
Ժաննա Անդրեասյան, հիմա ո՞վ է սուտ խոսում՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ GMP ընկերությունը»: